Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգ...

Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։

Ակցիային մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց․

«Հայաստանում փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատեն-Կապան ավտոճանապարհը, ՀՀ իշխանություններն ու ոստիկանությունը չեն կարողանում բացել այդ ճանապարհները ՀՀ քաղաքացիների համար։ Նրանք կարողանում են միայն բիրտ ուժ կիրառել անպաշտպան կանանց նկատմամբ»,- ասաց նա։

Ակցային ներկա են նաև ԱԺ պատգամվորներ, այլ գործիչներ։

Ոստիկանական մեծ ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: