«Երեւան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»: