Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կողմնորոշվել առկա իրողություններում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։

«Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա սա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա իրատեսական հիմունքներով  նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է: Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը և կընտրի նոր ձեռնարկումների ուղին հանուն պայծառ ապագայի»,- Իրաքից վերադառնալուց հետո իրեն ուղեկցող լրագրողներին է ասել նախագահը։ Նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Ըստ Էրդողանի, «հնարավորությունների պատուհանը ոչ միշտ է բաց լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։