Երբ որ իրենք իրար հետ հուշագիր էին ստորագրում...

Այն ինչ տեղի է ունենում քաղաքական նպատակներ ու քաղաքական ենթատեքստեր ունեն, բայց բանավեճը ես չեմ ուզում եւ չեմ էլ կարող մեկնաբանել, որովհետեւ չեմ ուզում մտնել երկու  նմախկին գործընկերների տարածք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ծառուկյն հեռակա բանավեճին:

«Երբ որ իրենք իրար հետ հուշագիր էին ստորագրում, ինձ չեն հարցրել, երբ որ բանավիճում են, էլի ինձ չեն հարցրել: Էդտեղ իմ անելիքը չկա: Ցանկացած քաղաքական խնդիր պետք է իրագործվի առանց վիրավորանքների: Մենք միշտ փորձջել ենք քաղաքական դեբատի մակարդակը չիջեցնել, բայց երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքեւ, դու էլ պատասխանում ես, ինչ-որ իրավիճակում պատասխանդ դառնում է գոտկատեղից ներքեւ»,-ասաց նա:

Մարուքյանը նկատեց, որ վարչապետի օդանավը ներկելու գումարը պետական գաղտնիք չի կարող լինել. «Ասում են 250 հազար դոլար չի, դե թող ասեն ինչքան է: Իշխանությունը, որը ժողովրդին ժուժկալության կոչ է անում, պետք է ինքը ամենաժուկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի ու ապրի, բայց մենք դա չենք տեսնում»:

«Սա լեգիտիմ ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում: Ասում է՝ արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում՝ որն է սխալ: Օրինակ՝ որ Երվանդ Խունդկարյանն այստեղ երդվեց, կարո՞ղ է դա նկատի ունի որպես սխալ: Հազար բան կարող են կասկածել, չէ՞: Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ որեւէ հարցում, անգամ եթե սխալ է անում, զիջելու տեղ չունի: Դա վատ բանի է տանում՝ ժողովրդավարական պրոցեսները դեպի ամբողջատիրականի: Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունում, որ սխալ են անել: Ինչ արվել է, ժողովրդավարական իշխանությանը հարիր չէ: Իշխանությունն ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ»,-ասաց Մարուքյանը: