ԵՄ-ն ոչ մի ապացույց չունի Մերձմոսկովյան ահաբե...

Եվրամիությունը ոչ մի ապացույց չունի, որ Ուկրաինան կարող է կապված լինել Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք լիովին մերժում ենք ահաբեկչության հետ Ուկրաինայի կապի մասին հաղորդագրությունները: Ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կապված է», - ասել է նա։