ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից 5 մլրդ եվրոն չի փ...

Եվրամիությունը ՌԴ սառեցված ակտիվների 5 մլրդ եվրո եկամուտ կպահպանի՝ դրանք Ուկրաինային փոխանցելու փոխարեն իրավաբանական վարույթի ծախսերը հոգալու համար։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ձեռքի տակ եղած փաստաթուղթը։ «ՌԴ սառեցված ակտիվներից 2022 և 2023 թվականների եկամուտներն առանձնացված են «սովորական» եկամուտներից։ Մենք այդ եկամուտները չենք բաշխում բաժնետերերի միջև և պահպանում ենք դրանք՝ մինչև հետագա ցուցումներ ստանալը», - թերթին հայտնել են դեպոզիտարիայում։

Նշված գումարը «նախատեսված է Ուկրաինայում հակամարտության կապակցությամբ դեպոզիտարիայի կրած ծախսերը, ռիսկերը և վնասները ծածկելու համար», ասված է Եվրահանձնաժողովի փաստաթղթում, որից մեջբերումներ է անում թերթը: Բացի այդ, նշվում է, որ Euroclear-ը կարող է անժամկետ պահել եկամտի 3%-ը «իր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար»: Ինչ վերաբերում է ապագա եկամուտներին, ապա այն կարող է որպես լրացուցիչ երաշխիք օգտագործել ստացված գումարի 10%-ը: Իսկ եթե հնարավոր ռիսկերը չիրականացվեն, հարթակը այդ 10%-ը կտա ԵՄ-ին, բայց 5 մլրդ եվրոն կպահի իր մոտ, նշել է անանուն եվրոպացի պաշտոնյան պարբերականին տված մեկնաբանության մեջ։

2024 թվականի փետրվարի դրությամբ, ռուսական ընկերությունները 94 հայց են ներկայացրել Euroclear-ի դեմ՝ պահանջելով վերադարձնել արգելափակված միջոցները։