Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, որը հղում է անում Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։
Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca-ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին։
Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են պրոպագանդել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը։ Մեր նախորդ հրապարակումներում խոսել էինք այն մասին, որ իշխանությունները որոշել են այս պատվաստանյութով պատվաստել 55-ից բարձր տարիքի քաղաքացիներին։
Հայաստանի գործող իշխանությունների համար սեփական ժողովուրդը կարծես փորձադաշտ է։ Այս պահին դժվար է պատկերացնել, թե ինչի հիման վրա են իշխանությունները որոշել օգտագործել մի պատվաստանյութ, որից օգտվել հրաժարվում են ամենաառաջատար երկրները։