Ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրո...

«Ես ուրախ եմ և հպարտ ևս մեկ անգամ հայտարարել, որ այսօր ևս ձեր առաջ ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրության հագուստով: Ինչպես միշտ, բացառությունը փողկապն է և ժամացույցը»,- այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նման միտք հայտնեց արչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը պետք է տան տեղական արտադրողին։