ԵԽԽՎ նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջան...

ԵԽԽՎ-ում Իտալիայի նախկին ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Միլանի դատարանը:

Վոլոնտեն Բաքվից կես միլիոն եվրո է ստացել՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը խափանելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևի ռեժիմը դիմում է կաշառքի: Այս քաղաքականությունը լավ հայտնի է որպես խավիարային դիվանագիտություն:

Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ նույնպես մեղադրվում են նմանատիպ հանցագործության համար, ոմանք արդեն դատապարտվել են: