ԵՀ-ի ղեկավարը մեկնաբանել է աթոռների հետ կապվա...

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր թիմին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում միջազգային այցերի ընթացքում իրավիճակներից խուսափելու համար, ինչպիսին գրանցվել էր նախորդ օրը Անկարայում, երբ պաշտոնական բանակցություններին եւ արարողակարգային լուսանկարման ժամանակ Ֆոն դեր Լյայենին աթոռ չէր հասել Թուրքիայի առաջնորդի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքինի, հայտնել է ԵՀ  պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենը խնդրել է իր թիմին պարզաբանումներ տալ, ինչպես նաեւ համոզվել, որ ապագայում նման բան չի լինի»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցին:

Նախօրեին ԵՄ ինստիտուտների ղեկավարների եւ Թուրքիայի նախագահի միջեւ Անկարայում կայացած պաշտոնական բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չէր հասել եւ Ֆոն դեր Լյայենը ստիպված էր բավարարվել բազմոցով Էրդողանի եւ Միշելի կողմու, ովքեր զբաղեցրել էին երկու աթոռներն արարողակարգային լուսանկարման գոտում: