Էդմոն Մարուքյանը մտադիր է առաջադրել իր թեկնած...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է միանալ եւ ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիրը: Ինչեւէ, մենք առաջարկում ենք կոնտրհուշագիր: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վարչապետի հետ եղել է հանդիպում, որտեղ առաջարկվել է, որ ստորագրենք հուշագիր, ըստ որի՝ իր հրաժարականից հետո մենք այլ թեկնածու չենք առաջադրի»,-հիշեցրեց Մարուքյանը: «Սակայն ես արդեն ասել եմ, որ մեր օրակարգն է անցումային կառավարության ձեւավորումը: Անցումային կառավարությունում մեր քաղաքական ուժից թեկնածուն ես եմ, եւ ես պետք է առաջադրեմ իմ թեկնածությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնսենսուսի հասնել չի հաջողվել, եւ այդ պատճառովը հարցը փակված է: