«Եդինայա Ռոսիա»-ն կսատարի Միխայիլ Միշուստինին

Ռուսաստանի իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիա»-ն հայտարարել է, թե պատրաստ է միաձայն սատարել Միխայիլ Միշուստինի նշանակմանը վարչապետի պաշտոնում: Վերջինիս թեկնածությունը առաջադրել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության երեկվա անակնկալ հրաժարականից հետո: