Էդգար Խուրշուդյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած որոշումներից մեկով՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակել է «Էլեկտրոնային կառավարման» կայքը։

Նույն կայքում հրապարակված ու այսօրվա ամսաթվով թվագրվող տասնյակ այլ որոշումներով՝ տարբեր պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։