
Դժվարանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուրիշ բան կարող եմ ասել. էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել։ Պարզեցի, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան, ՊՆ-ն և սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»։
Ինչ վերաբերում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, Փաշինյանն ասաց.
«Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներն առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ, որովհետև սահմանազատումը սկսվում է, զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում: Այդ սպասումը ձևավորել, որ թաքուն կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»: