Ձեզ թվում է ես արժանապատվություն չունե՞մ. Նիկ...

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։

«Չեմ համարում, որ այդպես պետք է լինի: Այն, ինչ մենք հիմա անում ենք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արձագանքն է։ Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություններ անել, հիմա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ, դրանից հետո այլ երկրների միջև կարող է պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»,- նշեց նա։  

Մանրամասն՝ տեսանյութում: