Ձայնագրություն. Փաշինյանին չընտրած եզդիական գ...

Ինչպես և սպասելի էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից հետո անցել է բռնաճնշումների: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հյատարարում էր, որ պատժելու է բոլոր այն համայնքի ղեկավարներին, որոնք իր թիմի դեմ կաշխատեն:

Այս ընտրություններում եզդիաբնակ երկու տասնյակի հասնող գյուղերից ընդամնեը 3-ում Փաշինյանը պարտվել էր: Այդ գյուղերն են՝ Դդմասար (Ղաբախթափա), Արևուտ (Բառոժ) և Սորիկ: Դդմասար համայնքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը 24 ձայն: Արևուտ համայնքում  ՔՊ-ն ստացել է 16 ձայն, 16 ձայն «Հայաստան» դաշինքը և 5 ձայն «Պատիվ ունեմ» դաշինքը: Սորիկ համայանքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն,  «Հայաստան» դաշինքը 9 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը 4 ձայն, ԲՀԿ-ն 3 ձայն: Ինչպես տեսնում եք նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն (Նիկոլ Փաշինյանը) պարտվել է ընդդիմադիր ուժերին:

Խնդրի մասին իր ֆեյսբուքյան էջում խոսել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին: Նա հեռախոսազրույց է ունեցել Դդմասար համայնքի արդեն նախկին ղեկավար Գագո Օսեյանի հետ: Համայանքի նախկին ղեկավարը չի հերքել, որ իրենից պահանջել են հրաժարական ներկայացնել և ինքը ներկայացրել է:

Հիշեցնենք, որ 2018 թվականին, երբ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետ էր ընտրվում հայտարարում էր, որ իր իշխանության ընթացքում ազգային փոքրամասնությունները կկարողանան նաև ընդդիամդիր գործունեություն ծավալել: Սա ըստ էության Փաշինյանի հերթական խոստումն էր, որը ևս չի պահվել: 

Մանրամասները՝ տեսանյութում.