«Դյութի ֆրիներից» գնված ապրանքը կարող է օնլայ...

Խորհրդարանում քննարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության թույլտվությունը կտրամադրվի մրցույթի հիման վրա։ Բացի այդ, «դյութի ֆրիների» գործունեությունը կհամապատասխանեցվի Մաքսային միության ստանդարտներին։

Անդրադառնալով առևտրային գործունեության թույլտվության մրցույթներին` Բադասյանը մանրամասնեց. «Խոսքը վերաբերում է ոչ միայն «դյութի ֆրիներին», այլև, օրինակ, նկատել եք՝ մաքսակետերում առևտրային բանկերի մասնաճյուղեր են գործում։ Մենք արձանագրել ենք, որ շատ դեպքերում պարզ չէ, թե ինչու հենց այդ առևտրային բանկը, այլ ոչ՝ ուրիշը»։ 

Ինչ վերաբերում է «դյութի ֆրիներին», ըստ Բադասյանի, բազմաթիվ ռիսկեր կան. «Էլեկտրոնային համակարգով չի փոխանակվում մաքսային մարմնի հետ, թե ինչ քանակի գնումներ են կատարվում։ Օրինակ, մեկ անձնագրով կարող է այնպիսի քանակի գնում արվել, որ ակնհայտ առևտրային նպատակ են հետապնդում, հետո այդ ապրանքները հայտնվում են list.am և այլ կայքերում»։