Դուք պա՞րտք եք, պարտակա՞ն եք Սորոսին. Սուրեն...

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Մեր տարածաշրջանում ձևավորված ուժերի բալանս, հավասարակշռում և զսպման մեխանիզմներ կան, որոնք չեն կարող խախտվել

  1. Հարավային Կովկասի 3 պետություններն ունեն իրենց արտաքին քաղաքական «հովանավորները»: Վրաստանինը՝ ԱՄՆ (ԵՄ) Ադրբեջանինը՝ Թուրքիա, Հայաստանինը՝ ՌԴ։
  2. «Հովանավորի» ընտրության հարցում կարևոր հանգամանք է եղել ոչ այնքան հովանավորյալի ցանկությունը, որքան աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները: Սա է իրերի դասավորվածությունը մեր տարածաշրջանում և այս բալանսը խախտելու ցանկացած փորձ կամ նույնիսկ ակնարկ ցնցումներ է առաջացնում:
  3. «Հովանավորվող» փոքր պետությունը չի կարող ինքնուրույն հովանավոր փոխելու փորձեր անել կամ բալանս խախտել: Այսինքն կարող է, բայց թանկ պետք է վճարի:
  4. Հայկական հեղափոխությունը շատ արագ սկսեց ասոցացվել գունավոր հեղափոխության հետ: Ռուսաստանում նման կարծիք ձևավորվեց, քանի որ ընդգծված հակառուսական տարրեր հայտնվեցին իշխանության բարձր էշելոններում: Մոսկվայում սկսեցին լարվել, քանի որ նշված բալանսի խախտման հեռանկար նկատվեց (հիշվեց Վրաստանի և Ուկրաինայի հակառուսական իշխանությունը, որը առաջին 2-3 տարիների ընթացքում ՌԴ-ի հետ նորմալ էր աշխատում): Դա բնականաբար նկատեցին նաև Անկարայում և Բաքվում` դիտարկելով որպես հնարավորություն:
  5. Ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին աշխարհին ցույց տալու համար, որ իրենք գունավոր կամ սորոսական հեղափոխություն չեն արել: Հակառակը` իշխանության ղեկին եկան սորոսական կամ հակառուսական կադրեր: Այսինքն հարց էր առաջանում, եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչու՞ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել: Որ ի՞նչ: Պարտք ե՞ք: Պարտական ե՞ք: Եթե ոչ` հանի: Եթե չես հանում ուրեմն մի բան էն չի: Այս հարցը մինչ օրս տրվում էր Վաշինգտոնից մինչ Մոսկվա և հավատցեք պատասպան չի գտնվում»: