Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունա...

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե ժողովուրդը որոշի, որ մենք այլևս իշխանություն չենք՝ նույն պահին կհեռանանք»:
Նիկոլ Փաշինյանի հերթական սուտ խոսքն է:
Ժողովուրդը երեք տարի է որոշել է, որ առնվազն Հայաստանի կեսի վստահությունը չեք վայելում: Այդ կեսն է՝ Վանաձորի, Գյումրիի, Երևանի և բազմաթիվ փոքր համայնքների բնակիչները, որոնք անցած երեք տարիներում այդ համայնքների ընտրություններում ձեր իշխանությանն անվստահություն են հայտնել:
Այդպես է լինելու նաև մնացած համայնքներում, բայց դուք իշխանությունից ինքնակամ չեք հրաժարվելու:
Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել:
«Եթե ժողովուրդը որոշի՝ ինքնակամ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:
Սա նույնպես Նիկոլ Փաշինյանի խոստումն է, որը, վստահաբար, ոչ միայն չի անելու, այլ՝ այդ որոշած ժողովրդին բանակով գնդակահարելու հրաման է տալու:
Բայց... բանակն ու մյուս ուժայինները չեն կատարելու հանցավոր ռեժիմի վերջին հանցավոր հրամանը և ձերբակալելու են մահաբեր իշխանության պարագլխին: