Դուք չեք կարող հաշվել ֆիլմի արժեքը. Ձեր չափու...

ԱԺ-ն այսօր քննարկվում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի համահեղինակ «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը ելույթում ասաց. «Ես շատ մարդիկ գիտեմ, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում օպերա, թատրոն, սիմֆոնիկ համերգի չեն գնացել, բայց չգիտեմ գեթ մեկ մարդու, ով երբեք կինո չի նայել: Իսկապես, արվեստների մեջ կինոն շատ հատուկ տեղ ունի»։

Նրա խոսքով` ՀՀ-ում չկա մի կինոթատրոն, որտեղ արտասահմանյան ֆիլմերը հայերենով գնան. «Մենք նույնիսկ քիչ ժամանակ ենք տվել այդ թարգմանություններն անելու համար»:

Նա ընդգծեց` կինոարվեստում հնարավոր չէ ֆինանսական չափումներ անել. «Ձեր չափումները ես չեմ ընդունում և վերջ»: