Դու հա՞յ ես, թ՞ե «օղլի»

2021 թվականի օգոստոսի  2-ը    հիշարժան է ոչ միայն այն փաստով, որ  իր աշխատանքը սկսեց   8-րդ գումարման  Ազգային Ժողովը, այլև նրանով, որ  Բաքվում    հայ երկու  ռազմագերի ևս  դատապարտվեց   20 տարվա ազատազրկման: Ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության կողմից այդ փաստը չարժանացավ  ուշադրության: Իշխանությունը զբաղված էր  իր  հավատարիմներին իշխանության դարակներում դասավորելով, ընդդիմությունը՝ քաղաքական  պերֆորմանսով ու իբր   հակազդման  գործողություններ իրականացնելով:   Ինչպես սպասվում էր, իշխանությունն հասավ իր  նպատակին, իսկ  ընդդիմությունը մնաց քաղաքական այն տաշտակի  մոտ, որն  իրեն ի սկզբանե տվել էր:

Մինչդեռ ՀՀ վարչապետի  աթոռում նորից հայտնված Նիկոլ Փաշինյանը  ՀՀ ԱԺ  նիստից առաջ՝ կառավարության նիստում, հայտարարեց.«Ի  հեճուկս  Հայաստանի հանրապետության եւ  միջազգային հանրության ջանքերի, իրադրությունը հայ- ադրբեջական սահմանագծի երկայնքով , չի կայունանում: Հատուկ  ուշադրության  է արժանի այն փաստը, որ  վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները  գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղապահների պատասխանատվության գոտիներում»: Այս ամենից հետո,  Նիկոլ Փաշինյանն հավելում է.«Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ  տարածաշրջանի բոլոր տրանսպորատային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և,ինչպես Հայաստանը Ադրբեջանի  տարածքով պիտի հաղորդակցություն ունենա,  այդ թվում ՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի իսլամական հանրապետություն, այդպես էլ Ադրբեջանը  Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան , Իրան»:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է  Հայաստանից  կոմունիկացիա  բացել Ադրբեջանի համար՝ քաջ գիտակցելով , որ  այդ կոմունիկացիան  չունի անվտանգության որևէ  երաշխիք, որքան էլ  պնդի  սահմանի երկայնքով  մոնիթորինգային խմբի  տեղակայման մասին: Նշանակում է՝ տեսնելով հարևան թշնամի երկրից   այսօր էլ առկա վտանգները՝  հայ զինվորների սպանությունները, ծեծը, գերեվարումները, Հայաստանի տարածք ադրբեջանական զորամիավորումների  ներխուժումը  եւ  դիսլոկացիան, Հայաստանի վարչապետի աթոռում  վերստին հայտնվածը պնդում է Ադրբեջանը շահը՝ Հայաստանից  կոմունիկացիա ստանալու հնարավորությունը:  

Սա այն պարագայում, երբ, փաստորեն, դժգոհելով  խաղապահների կողմից ոչ պատշաճ  անվտանգային  մեխանիզմների  առկայությունից եւ նրանց ներկայությամբ    հայ զինվորների գերեվարման փաստերից,   Նիկոլ Փաշինյանը նորից ու վերստին  պնդում է՝ Ադրբեջանը պետք է  ունենա ճանապարհ Հայաստանից  դեպի  Ռուսաստան, Նախիջևան և այլն: Փաստորեն, նա  ստեղծում է հայ  քաղաքացիների  ֆիզիկական գոյության   սպառնալիքների, վտանգի առաջացման նոր օջախ՝ ունակ չլինելով  պաշտպանել Հայաստանի բնակիչների կյանքը հենց հիմա ու հենց հայկական հողում: Սահմաններում  տեղի  ունեցող զարգացումները եւ ԱԹՍ-ների պարբերական այցերը  Հայաստանի  օդային տարածք դրա մասին են վկայում:  

 Իրողությունը  ծնում է տրամաբանական հարց. այս ամենն ասողը հա՞յ է, Հայաստանի  բարձրագույն  ղեկավար՞ն է,  Հայաստանի շահերի համար  բանակցողն է, թ՞ե  այլ երկրից  Հայաստան ներմուծված  ու  հայկական իշխանական գահին   տիրացած մեկն է:

  2021 թվականի նոյեմբերի 9-ի  հայակործան փաստաթղթում   գերիների  ազատ արձակման  վերաբերյալ կետը  8-րդն է, իսկ կոմունիկացիաների  բացման  մասին դրույթը՝ 9-րդը:

 Նիկոլ Փաշինյանը չի հարգու՞մ գերիներին

  ՀՀ վարչապետի ցինիզմն  ունի սկիզբ , բայց չունի  վերջ: Նա  կատարելագործում  է իր  անթաքույց ցինիկությունը, ասելով՝ «այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար, և, այո, նրանք մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե մենք հանուն նրանց ազատության զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»։ 

Փաստորեն, ոչ միայն  Ալիևի, այլև Նիկոլ Փաշինյանի համար գերիների թեման դարձել է առևտրի, խաբեության   մեջ մրցելու  դիսկուրս: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի համար, ով , թերևս, չի  լսել գեթ մեկ գերու՝   Բաքվի բանտերում անցկացրած,  դաժանության եւ  ֆաշիզմի դրևորման  փաստերի մասին պատմությունները, մեկ-երկու ամիսը  մի թեթև սովորական ժամկետ է: Բայց նրա՝ կատարելությանն  հասնող մանիպուլյացիան  եւ  որակյալ պոպուլիզմը  հասել է  նրան, որ գերիների պահման  ժամկետը արդեն ոչ թե Ալիևն է նշում, այլ  հենց ինքը՝ ՀՀ վարչապետը:

 Ի դեպ,   քարոզարշավի ժամանակ , մուրճով  Հայաստանով մեկ  վազող   եւ  հայ  ժողովրդին   սպառնացող ՀՀ վարչապետի  աթոռում նորից հայտվածը, հանդես եկավ   հաշվարկված  զոհաբերողի դերում: Նա   հայտարարեց՝   պատրաստ է  իր որդուն  փոխանակել  թշնամի երկրում  պահվող հայ գերիների  հետ:  Որդին էլ իր հերթին հայտարարեց՝  պատրաստ է  մեկնել  Ադրբեջան՝ պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով:  Ու  այդ  ընտանեկան  պոպուլիստ  զոհարբերվողները  ցայսօր  որևէ գործնական քայլ չեն արել՝ իրենց  նախընտրական խոստումները  կյանքի կոչելու համար: Հայտնի չէ ՝ ին՞չ եղավ  Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը համապատասխան ծառայություններին՝ իր որդուն գերիների  հետ փոխանակելու հարցում: Ինչպես ասվում է՝ այստեղ են    խաչվել  ծագումը և  պաշտոնը:

Մինչդեռ  Նիկոլ Փաշինյանն  իր երկրի  քաղաքացիներին պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու  եւ նրանց   գերությունից  ազատելու   հարցում  սովորելու  դաս ունի    Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր  Զելենսկուց:  Սույն թվականի  հուլիսի 19-ին, մինչ  Վրաստանի  Բաթումի քաղաքում՝ Եվրախորհրդի  հովանու ներքո, «Երեք երկրների ասոցիացիա» անվանումով հանդիպմանը  մասնակցելը, Զելենսկին Վրաստանի իշխանությունների առջև   պահանջ եւ պայման էր դրել՝ ազատ արձակել   այդ երկրում պահվող երկու ուկրաինացիներին: Վերջիները   գերեվարվել էին Վրաստանի իշխանությունների կողմից  2020 թվականի նոյեմբերին: Վրաստանի նախկին նախագահ  Միխեյիլ  Սաակաշվիլին  տեղեկացրել էր , որ  Զելենսկու ինքնաթիռը  ուղղություն է   վերցրել  դեպի  Վրաստան միայն այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ  ուկրաինացի գերիները ազատ են արձակվել:

Ի դեպ, յութուբյան ալիքներից մեկին տված հարցազրուցում, Սաակաշվիլին ասաց.«Իր սկբունքայնությամբ , Զելենսկին գերազանցեց բոլորիս»:

«Этот вынужденный акт был сделан под давлением президента Зеленского, который проявил принципиальную позицию и отменил двусторонний саммит Грузия-Украина, а также четко дал понять, что не будет участвовать в другом саммите под эгидой Евросоюза, который был запланирован на следующий день, и в котором также должна была участвовать Майя Санду. По моей информации, самолет президента Зеленского взлетел только после того, как поступило сообщение об освобождении украинцев, и президент ждал до последней минуты, пока это сообщение не было подтверждено посольством в Киеве, только после этого дав добро на вылет", - написал Саакашвили» (աղբյուրը՝ այստեղ)

Այտեղ է ասվում՝   միգուցե անտաշ դիվանագետ եմ, բայց՝  նուրբ հայրենասեր:

Ռեցիդիվային  դավաճանությու՞ն

Երբեւէ կարո՞ղ ենք   պատկերացնել, որ Հայաստանի վարչապետը դրսում՝ արտաքին  հարաբերություններում , ցուցաբերի նմանօրինակ վարքագիծ եւ  պահանջ  դնի՝ մինչև  հայ գերիները չազատվեն,    կոմունիկացիների բացման մասին որևէ   բանակցաություն չի կարող լինել   թշնամի երկրի  հետ: Երբեք չեք պատրկերացնի, չ՞է:   

Ակնհայտ է, որ    Նիկոլ Փաշինյանի  թոշնած, կրկնվող   մտքերը, մահակ թափահարելը  եւ  վախի մթնոլորտ  ստեղծելու  հնարքները    բանեցվում են միայն հայ ժողովրդի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդադար  խոսում է  Ադրբեջանի հետ կոմունիկացիները բացելուց,   բայց առաջնային պահանաջ չի  դնում  Հայաստանի  տարածքը  ադբեջանցիներից ազատելու, Սև  Լճի տարածքը դեօկուպացնելու   հարցերում:  Դա իր  համար  վերածվել է  շարքային  խնդրի: Որպես  Հայաստանի  ղեկավար, նա, ակնհայտորեն,  չի   տառապում  այդ խայտառակ փաստից:

 Իր  կառավարաման  երեք տարիների ընթացքում,  Նիկոլ Փաշինյանն որևէ սկզբունքային  դիրքորոշում   ցուցաբերե՞լ   է ազգի  համար  կարևոր հարցերում: Կ՞ա նման փաստ: Փոխարենը նրա  քաղաքական անտաշությունը  դրսևորվել է  Պուտինին չդիմավարելու,պաշտոնական ճաշից հետո մատը բերանը  տանելու, պաշտոնական հանդիպումների ժամանակ , չգիտես ինչու , հազար անգամ շնորհակալություն հայտնելու  հարցերում:  

Սույն թվականի  օգոստոսի 3-ին,  ՀՀ վարչապետի աթոռը վերազավթած  Փաշինյանը, քաղաքական  մանտրայի  նման,  կրկնեց կոմունիկացիների  բացման  հարցը:

Բայց այս անգամ կիրառեց  լեզվավարժանքային այլ ճարպկություն:   Պարզաբանեց է՝ քանի որ  «Ադրբեջանի  վերջին՝ համարյա  30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը, ապա  կոմունիկացիների  բացումը մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի»:  Շատ հետաքրքիր  իրողություն է արձանագրվում. փաստորեն, Հայաստանին էր պետք 44-օրյա պատերազմը, որպեսզի կոմունիկացիների հարցը դառնար քննարկման ինյչպես նաև Հայաստանի  այսօրվա կառավարության  օրակարգը: Ինչ՞ու Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ  երբեք չի բանակցել  կոմունիկացիների բացման  հարցով՝  Արցախի հարցից դուրս:Չէ որ  Նիկոլ Փաշինյանը՝ համաձյն իր  հայտարարության,   բանակցությունները սկսել   էր  իր կետից: Ինչու՞ է  կոմունիկացիների բացումը  օրակարգային  հարց դարձել    պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո:Եվ, եթե կոմունիկացիների բացումը  հայկական այսօրվա կառավարության օրակարգն է, ինչո՞ւ է Ալիևը  խոսում Զանգեզուրի ինչ-որ  միջանցքի,  «իրենց Էրիվանը,Վարդենիսը» նվաճելու մասին: Այդ ին՞չ հայկական օրակարգ է, որն Ալիևին հնարավորություն է տվել  բացահայտ  խոսել  Հայաստանի  նկատմամբ իր  տարածքային ցանկությունների մասին:

Համադրելով փաստերը, ստացվում է ՝ այս դեպքում ևս, Նիկոլ Փաշինյանը  չի սպասարկում     Հայաստանի շահը: Նա շատ  մեղմորեն իր  վրա է վերցնում  Ալիևի հայտարարությունների բացասական  ալիքը՝ փորձելով մեղմել Ալիևի  ռազմատենչությունը հայ ժողովրդի  եւ միջազգային հանրության աչքերում:

Կրկին հարց է առաջանում. դու հա՞յ ես, թ՞ե «օղլի»:

Լիլիթ Աղեկյան