Դրամը կրկին արժեզրկվում է. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի վերջին դրամն էականորեն արժեզրկվեց: Կենտրոնական բանկը միջամտեց և մեղմեց խուճապը: Դրամն էլի արժեզրկվում է: Պարզ ինտերվենցիաներով խնդիրը չի լուծվի: Լուրջ քաղաքական և տնտեսական փոփոխություններ են անհրաժեշտ: Տնտեսական քաղաքականություն, տնտեսական զարգացման լուրջ և իրատեսական հայեցակարգ չկա: Քաղաքական առումով իրավիճակը շատ ավելի ծանր է: Կառավարությունը կորցրել է ներքին ու արտաքին վստահությունը և նրանց ամեն նոր քայլ ավելի է խորացնում ճգնաժամը և թանձրացնում մեր գլխին կախված ամպերը»: