Դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահով...

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է՝

ՀՀ ԱՆ 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ՝

դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ,
ձեռքերի լվացման հնարավորություններ, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),
թափոնների հեռացման համար փակվող «օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,
հեռահար ջերմաչափ։

Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես․

մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,

սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն ԱՆ 2020 թ․ սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում,

առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկ է ներկայացվում լիազոր մարմիններին՝ հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,

ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:

Հրամանը սահմանում է նաև հաստատությունների ախտահանմանը, սովորողների սննդի կազմակերպմանը, սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։

Մանրամասները՝ հղումով