Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է 391.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.84 դրամ (նվազել է 1.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 482.49 դրամ (նվազել է 5.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-389 դրամով, վաճառվում է 392-395 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-415 դրամով, վաճառվում է 419-425 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.15 դրամով, վաճառվում է 4.23-4.43 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 392 դրամով:

Եվրոն գնվում է 415-417 դրամով, վաճառվում է 422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.12-4.13 դրամով, վաճառվում է 4.20-4.21 դրամով: