
Հայաստանի քաղաքական դաշտը միշտ խոպան է եղել բախտախնդիրների և քաջնազարների համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում քաջնազարները առավել քաջ են դարձել, քանի որ հնարավորություն են ստացել հազարավոր կիլոմետրեր հեռուներից զբաղվել խառնակչությամբ, վարկանիշ հավաքել ու մոլորեցնել գրագիտության խնդիր ունեցող քաղաքացիներին։
Վերջին տարիների ամենահայտնի քաջնազարը Վարդան Ղուկասյանն էր՝ Դոգը, որը ԱՄՆ-ից ուղիղ եթեր էր մտնում, թիրախավորում տարբեր մարդկանց, նրանց ընտանիքի անդամներին, անչափահաս երեխաներին և փող աշխատում։ Հասարակության մի հատվածն էլ, որը էժանագին էրոտիկա էր սիրում, բավարարվում էր Դոգի՝ մարդկանց մասին կեղտոտ սեռական, հաճախ հորինված պատմություններով։
Շաբաթներ առաջ, սակայն, ԱՄՆ իրավապահները վերջ տվեցին Դոգի և էժանագին էրոտիկայի սիրահարների խրախճանքին։ Պարզվեց, որ Հայաստանի նախկին ու ներկա իշխանավորներին պատժելու խոստում շռայլող Դոգը շարքային իրավախախտ է ԱՄՆ-ում և հիմա սարսափում է այն մտքից, որ կարող է հայտնվել Հայաստանում։ Դոգի՝ Հայաստան գալու վախը ամենևին պայմանավորված չէ իշխանություններից վախով, քանի որ իր համար ամենաանվտանգը այս պահին Հայաստանի իշխանություններն են։ Դոգը այս ընթացքում թիրախավորել է տասնյակ հարգարժան, մեծ հնարավորություններ ունեցող մարդկանց ընտանիքի անդամներին՝ կանանց ու երեխաներին, որոնք որևէ հանրային դերակատարում չեն ունեցել, ու նրանց թիրախավորելը (հատկապես անչափահասների) անթույլատրելի է։
Հիմա Դոգը «շան պես» վախեցած է Հայաստան գալու հեռանկարից ու վարձել է փաստաբաններ, Հայաստանում կազմակերպում է փոքրաթիվ հանրահավաքներ, որպեսզի ԱՄՆ իշխանությունները հանկարծ նրան չարտահանձնեն։ Միայն ծիծաղով կարելի է նայել այդ մարդու գործողություններին։ Մարդը, որը սպառնում էր Հայաստանի վարչապետ դառնալու հեռանակարով, հիմա ամեն բան անում է, որ հանկարծ Հայաստանում չհայտնվի։