
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Սանկտ Պետերբուրգի «Գրանդ Եվրոպա» հյուրանոցում հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթկոֆի հետ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ըստ նրա տվյալների՝ Դմիտրիևը և Ուիթքոֆը ավտոշարասյունով մեկնել են հյուրանոցից:
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան։ Նա խոստացել է տեղեկացնել, եթե Սթիվեն Ուիթքոֆը հանդիպում անցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սա վերջին ամիսներին Ուիթքոֆի երրորդ այցն է Ռուսաստան։ Նա ավելի վաղ Ռուսաստան էր այցելել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։ Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։