Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրն...

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ դեկտեմբերի մեկին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Առցանց հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները: Կամփոփվեն Կազմակերպությունում ՌԴ նախագահության արդյունքները, որոնք կանցնեն Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի փոխգործակցությանը ՄԱԿ-ի հետ` շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա: