Դավիթ Սանասարյանը պետական հանցագործ է համարու...

Հայաստանում քաղաքականությունը միշտ էլ իր կողմ է գրավել ստախոսներին, որոնք կարողացել են մոլորեցնել հանրությանը և դիվիդենտներ շահել իրենց քաղաքական կարիերայի համար: Հայաստանի քաղաքական շառլատանների համար ամենահեշտ շահարկվող թեման եղել է Արցախի հարցը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ հավաք քննարկում կազմակերպեցին Շուշի քաղաքում, որի արդյունքում ընդունեցին հռչակագիր, որում մասնավորապես ասվում էր. «Խորապես մտահոգ լինելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վերջին շրջանում առկա՝ առավելեւս հնարավոր զարգացումներով, համաձայնվում ենք հետեւյալի շուրջ եւ պատրաստակամություն ենք հայտնում գործել ու ներքոհիշյալ դրույթներն իրականացնելու համար:

Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձեւով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զիված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որեւէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաեւ այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն եւ մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները: Նպատակահարմար եւ խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի եւ սկզբունքների վերանայումը, ինչպես նաեւ նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը»:

Այս հռչակագրի տակ ստորագրած գործիչներից միայն մի քանիսն են հավատարիմ մնացել գաղափարին, որի տակ դրել են իրենց ստրորագրությունները: Խոսքը Հայկ Մարտիրոսյանի, Արա Պապյանը, Լարիսա Ալավերդյանի, Արծրուն Պեպանյանի, Վահան Բադասյանի և Կարին Տոնոյանի մասին է: Ստորագրած մի քանի տասնյակ այլ գործիչներ այս ընթացքում կամ լուռ են կամ քննադատում են պատերազմի պարտությունը, բայց դրանում չեն մեղադրում գործող իշխանություններին:

Ստորագրողների թվում է նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը: Մարդ ով նախկին իշխանության տարիներին հայրենասերի դիմակի տակ խոսում էր Արցախի տարածքների անթույլատրելիության մասին և մեղադրում նախկիններին՝ պատերազմում 400 հեկտար կորցնելու համար: Իսկ հիմա Սանասարյանը բավարարվել է միայն ՊՎԾ պետի պաշտոնը թողնելով և սա էլ այն դեպքում, երբ իր լիազորությունները վաղուց կասեցված էին ու, ըստ էության,  որևէ կապ չուներ այդ պաշտոնի հետ: Նա նաև հայտարարություն տարածեց, որ քաղաքական նոր գործընթաց է սկսում, բայց դեռ լուր չկա, թե այդ ինչ գործընթաց է: Սանասարյանն, ավելին, շարունակում է մնալ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ: Նա ըստ էության մնացել է մի մարդու թիմում՝ ում այսօրվա գործողութունները դեռևս 2016-ին նա որակել է, որպես պետական հանցագործություն: