Դավիթ Սանասարյանի և բարոյականությունից խոսող...

Գործող իշխանության անդամներն այս օրերին ցույց են տալիս երեսպաշտության, մորթապաշտության մաստեր կլաս։ Իրավիճակն այնքան աբսուրդային է, որ հակառուս, ամենահիմար առիթով Ռուսաստանի Դաշնության դեմ բողոքի ակցիա կազմակերպող և դեսպանատան վրա ձու նետող Դավիթ Սանասարյանը հանրությանը կոչ է անում հակառուսականություն չտարածել․ «․․․դիմում եմ քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին. ինչքան էլ տհաճ կամ տրամաբանական խնդիրներ եք նկատում, խնդրում եմ՝ հակառուսականություն մի տարածեք»։

Սանասարյանի մոտիվացիան հասկանալի է՝ հիմա նա լավ է հասկանում Ռուսաստանի դերն ու նշանակությունը մեր երկրի համար ու փորձում է իր կաշին փրկել հնարավոր իշխանափոխությունից հետո, իսկ եթե հնարավոր լինի պահել Փաշինյանի իշխանությունը, ապա շանս ունենա մի պաշտոն էլ ինքը ստանա, որպես հակառուսականության դեմ պայքարի առաջամարտիկ։ Այստեղ իրականում հարցն այլ բանի է վերաբերվում՝ ու՞մ տեղն է դրել Դավիթ Սանասարյանը հանրությանը՝ ում ինքը կոչ է անում։ Միթե նա կարծում է, որ քաղաքականապես ակտիվ քաղաքացիները ավանակներ են, որպեսզի նրանից լսելով հակառուսականության անթույլատրելի լինելու մասին կոչ ու առնվազն չցանկանան թքել նրա մորթապաշտ երեսին։

Սանասարյանի հակառուսականության դեմ խոսելը նման է մի իրավիճակի, երբ, ասենք, մարմնավաճառությամբ զբաղվող կինը կամ տղամարդը խոսի բարոյական օրենքներից և քաղաքացիներին կոչ անի չզբաղվել անբարոյականությամբ, քանի որ անբարոյականությամբ զբաղվելը վնասակար է հասարակության համար։

Դավիթ Սանասարյանը ցավոք չի նկատում, որ Հայաստանում այլևս այլ իրականություն է՝ իր և իր նման գործիչների գնացքն արդեն ճամփա է ընկել։ Նրանք էլ գործող  իշխանության նման իրենց վերջին պահերն են ապրում հանրային կյանքում, իսկ հետո իրենք ՀՀՇ Գևորիկից առավել որևէ կարգավիճակ չեն ունենալու։