Դավիթ Պետրոսյանը ոչ պատշաճ պահվածքի համար հեռ...

Այսօր ՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը:

«Ռեստարտ» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը ոչ պատշաճ վարք ցուցաբերեց դատարանի նիստերի դահլիճում, ինչի համար հեռացվեց նիստերի դահլիճից։ Հաջորդ նիստի ժամանակ կքննարկվի վերջինիս նկատմամբ կիրառվող սանկցիան։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և վերջինիս խոսքերով փորձել առևանգել իրեն։