Դավաճանը նաև հմուտ շանտաժիստ է․ Սիմոն Սիմոնեա...
Հասկացողներ ոտքի․․․
Ներկա իրավիճակի մասին խոսելը ավելնորդ է, ով հասկացել է` արդեն հասկացել է, հասկացողները իրար որևէ բան չունեն ապացուցելու կամ էլ պատճառներն ու հետևանքները քննարկելու։
Չհասկացողները կամ անհասկացող են, կամ ունեն անձնական շահեր (պաշտոն և այլն) կամ էլ դավաճանական արարքների մասնակից և օտարերկրյա գործակալներ (գիտակցաբար թե անգիտակցաբար), անհայրենիք ու ապազգային տարեր կամ էլ անձնական բարդույթներով լցված ու քաղաքական ալկաշներ, որ խումարի մեջ են․․․
Պետք է խոսենք այս օրերի անելիքների մասին, հաջորդիվ կխոսենք ապագայի մասին, ի՞նչ անել. առաջին և միակ անելիքը օր առաջ ազատվել այս դավաճանից ու իր գործակալ թիմակիցներից, բայց ո՞նց․․․
Հայրենաբնակ հասկացողները, նախ պետք է իրենց մեջ հաստատակամ լինեն, որ հասկացել են և այսպես շարունակելով տանուլ ենք տալիս ամեն ինչ, ավիրվել է անցյալը, մշուշոտ է ներկան, կորել ու անհետանում է ապագան և ջախջախվում են մեր իղձերն ու իդեալները, վտանգի տակ է մեր պետականությունը։ Ուրեմն`պետք է մասնակից լինեն դավաճանին հեռացնելու բոլոր գործողություններին հավաքական կամ անհատական, կենտրոնացած կամ ապակենտրոն` օր ու արև չտալով դավաճանին ու իր թիմակիցներին։
Սփյուռքում հասկացողները, արդեն պետք է հասկացած լինեն, որ այս ժամանակաշրջանում պետություն-իշխանություն նույնացած են, դավաճանը բռնազավթել է պետությունն, ինչ ուզում` անում է, ոնց ուզում անում է, չկա պետություն․․․
Արտերկրում հասկացողները իրենք որոշեն ո՞նց են են պայքարում, թող հավուր պատշաճի «դիմավորեն» դավաճանին ու նրա ներկայացուցիչներին․․․մի պարզաբանում միայն, եթե այս քաղաքական խրտվիլակն ու դավաճանները, որոնք վարպետացել են խաբեության ու քաղաքական աճպարարության մեջ, մնան իշխանության` ստորագրելու են մի այլ թուղթ, որով էլ ոչ մի առիթ չի մնալու ազգային պահանջատիրության, մեր աչքի առաջ իրականանում է թուրքերի դարավոր երազանքը պանթուրքիզմը և փակվում հնարավոր ճանապարհները մեր իղձերի ու նպատակների։
Այս ժամանակաշրջանում, ինձ այլևս չի ուրախացնելու Սփյուռքի որևէ գրասենյակի կամ այլ ձևաչափով որևէ աշխատանք կամ միջոցառում, որ կուժեղացնի այս իշխանության և դրա հետևանքով կերկարացնի քաղաքական ուժի կյանքը և կդժվարացնի նրանց դեմ պայքարը, կրկնում եմ` Հայաստանում իշխանություն պետություն նույնացված են։
Կարծում եմ մոտ օրերին նոր թափով կվերսկսի պայքարը, հասկացողներով և Հայրենասերների ու արժանապատվություն ունեցող հայերով պետք է մեծացնել ճնշումները պարզ այն գիտակցությամբ, որ կամ «կլինի առանց նիկոլի Հայաստան», որը փրկությունն է և կամ էլ նիկոլով, որը կործանումն է...
Դավաճանը վարպետ է մանիպուլացիայի, բեմականացումների ու խաբեբայության, նա չարիք է ազգի համար, չպետք է տրվել նրա խաղերին, պետք է շարունակել պայքարը սահմանադրական և այլ ճանապարհով։
Դավաճանը նաև հմուտ շանտաժիստ է. հիշում ենք «կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» հիմա էլ ասում է նույնը` դրան տալով «քաղաքական լուծումներ»։ Դավաճանի որևէ խաղին ներքաշվելը հղի է նոր վտանգներով, մի գուցե այս անգամ ասվի,«կամ ես կլինեմ կամ էլ Հայաստան չի լինի» ինչպես որ արեց Արցախի նկատմամբ։
Հասկացողների գործը մեկն է` դիմակայել դժվարությունները և գործոն մասնակցություն բերել պայքարին։ Այդ ժամանակ կհաջողենք, եթե ոչ, ուրեմն նշանակում է հաշտվել վերը նշված իրականությունների հետ և, Աստված մի՛ արասցե, աշխարհով մեկ ցրվել որպես ցիգաներ․․․
Ընտրությունն մերն է․․․ շարունակելի
Հ․գ․ Այստեղ արծարծել եմ իմ անձնական մոտեցումները։
Այս մասին գրում է Սիմոն Սիմոնեանը իր ֆեյսբուքյան էջում