Տոնական օրերը ընտանիքի և հարազատների շրջանում անցկացրած ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պարզվում է, դժվար օրեր է անցկացրել։ Ղազարյանի հարազատներn այդ օրերին փորձել են նրան «խելքի բերել» ու հեռու պահել Նիկոլ Փաշինյանից։
Ղազարյանի մտերիմների հավաքույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նրան հիշեցրել են, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարազատներից մեկը Վահե Ղազարյանին ասել է, որ ինքը պետք է, որ բոլորից լավ իմանա, թե ինչ մարդկային որակներ ունի Փաշինյանը և որ անհրաժեշտության դեպքում բոլորին կդնի զոհասեղանին, միայն թե փրկի իր կաշին․ «Քո աշխատանքով վաստակել ես ուսադիրներդ, ինչու ես մնում Հայաստանին դավաճանած Փաշինյանի հետ։ Ի՞նչ է կարծում ես դու երկրից կարևոր կարող ես լինել իր համար։ Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից»,-խորհուրդ են տվել հարզատները։
Ասում են Վահե Ղազարյանը Տավուշից անտրամադիր է վերադարձել, լավ գիտակցելով, որ իրեն ճշմարտությունն են ասում, բայց միևնույն ժամանակ լավ հասկանալով, որ Փաշինյանն իրեն հենց այնպես հանգիստ չի թողնի։