Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի...

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Արթուր Վանեցյանը եւ նրա ծնողները դատական հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը եւ փոխհատուցել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը։