Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորել...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը` կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը: