Դատարանը հետ է վերադարձրել Հայկ Չոբանյանի հայ...

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցն ընդդեմ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ է վերադարձրել:

Հայցադիմումումը հետ ուղարկելու պատճառն հայցադիմումում առկա թերություններ են։

Նշենք, որ Հայկ Չոբանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին:

Չոբանյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ վճարել 1 դրամ: