
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես տեղեկացնում է դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում
- Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք
- 6 տրանսպորտային միջոց
- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն
- 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։