Դասալիք են իրենք իրենց ընտանիքով. Արթուր Վանե...

«Դասալիքն իրենք են՝ իրենց ամբողջ կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենց պատճառով պարտվել ենք, իրենց պատճառով կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5 հազարից ավելի զոհվածներ, 10 հազարից ավելի վիրավորներ, անվտանգային խարխլված համակարգ, ահագնացող տնտեսական ճգնաժամ, արտաքին գործընկերների հետ վատ հարաբերություններ։ Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ես ասացի, որ նրա նշանակումը սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Ցավոք, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Բայց ես այդ մասին չէի խոսի, որովհետեւ մենք ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ եւ ես ասել եմ, որ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ, լծվել մեկ գործի եւ պաշտպանել հայրենիքը։ Նա խախտում է այդ պայմանավորվածությունը, եթե իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե պատվերներ է կատարում՝ առավել եւս»,-Այս մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին: Նրա խոսքով պատերազմի երկրորդ օրվանից ներգրավված է եղել մարտական գործողություններին, վերջին օրերին էլ եղել է ամենավտանգավոր տեղերում: