Չպետք է պնդենք, թե քաղաքապետարանը որևէ թերացո...

«Դիմել էի քաղաքապետարան որպեսզի ստանամ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև կնքված պայմանագիրը: Անցել է սահմանված ժամկետը և առ այսօր պատասխան չկա, թեև քաղաքապետի խոսնակը հայտնեց, որ որևէ գաղտնիք չկա, և առանձին մարդիկ այդ պայմանագրին հղում անելով՝  փորձում են հասարակական կարծիք ստեղծել: Հիմա եթե ամեն ինչ լավ է, և արդեն տաս ամիս է, որ Հայկ Մարությանը զաբաղեցնում է քաղքապետի պաշտոնը, ի՞նչն է խանգարում լուծարել «Սանիթեքի» հետ կնքված պայմանագիրը: Չեմ ասում, թե «Սանիթեքը» պատշաճ աղբահանություն է իրականացնում, սակայն չպետք է պնդենք, թե քաղաքապետարանը որևէ թերացում չունի»,- այս մասին այսօր լրագարողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:

Հարությունյանը նորից նամակ հանձնեց քաղաքապետարան ստանալու համար քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև կնքված պայմանագիրը, ինչպես նաև թվով 21 հարցում: 

Մանրամասն՝ տեսանյութում: