Չինարիի հրետակոծման պահին վնասված տանը եղել ե...

Նաիրա Զոհրաբյանը գրում է․

«Մինչ մեր հերոսական ոստիկանությունը ասֆալտին ծեփելով ու գետնին քարշ տալով բռնություն է գործադրում խաղաղ ավտոերթ իրականացնող «ՎԵՏՕ»-ի և «Ադեկվատի»-ի ներկայացուցիչների ու ՀՀ քաղաքացիների հանդեպ, սահմանային լարվածությունը շարունակվում է:
Քիչ առաջ 120 մմ տրամաչափի 3 և 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ է արձակվել սահմանային Չինարի գյուղի ուղղությամբ` վնասելով տներից մեկը: Խոսեցի Չնարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, ով նշեց, որ ադրբեջանական ականանետերից վնասվել է տներից մեկի կցակառույցը, ինչպես նաև՝ վնասվել են տներից մեկի պատուհանները, ջարդվել ՝ ապակիները: Ականանետի արձակման պահին տանը եղել են չորս երեխաներն ու մայրը, որոնք, բարեբախտաբար, անվնաս են:
Սահմանապահ գյուղերի բնակիչներն արդեն գիտեն ինչպես առաջին իսկ վտանգի դեպքում պատսպարվել տան նկուղներում և գյուղի ռմբապաստարանում: Այս պահին արդեն Չինարիի բնակիչները դուրս են եկել ռմբապաստարանից, որովհետև գյուղի հրետակոծումը դադարել են:

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դիմել եմ եվրոպական կառույցներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, հորդորելով արձագանքել ԵԽ անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական սադրանքներին»: