Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով ցույ...

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազ Պետեր Պոլտի հրաժարականի պահանջով ցույցը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ Բուդապեշտում:

Մի քանի հազար մարդ, շատերը՝ ջահերը ձեռքին, երթ են կազմակերպել գլխավոր դատախազության շենքից մինչև խորհրդարան և հանրահավաք են անցկացրել Լայոշ Կոշուտի կենտրոնական հրապարակում: