
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրում է․
«Փետրվարի 20-27ը ավտոբուսի ուղևորափոխադրումների քանակը եղել է 171.949 մարդ օրական, իսկ փետրվարի 14-20ը ավտոբուսների ուղևորափոխադրումների քանակը եղել է 210.622 մարդ օրական։ Սա նշանակում է, որ բոյկոտը շարունակվում է և ավելի շատ մարդիկ են միացել բոյկոտին, չնայած նրան, որ քաղաքային իշխանությունները շարունակում են անօրինական հրամաններ տալ ավտոբուսի վարորդներին։
Մետրոյի ուղևորափոխադրումների քանակը օրական կազմել է 63.316 մարդ։ Սա նորից ապացուցում է, որ WYG-ի ներկայացրած թվերը իրատեսական են։
Հետևաբար բոյկոտը շարունակվում է»։