Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթ...

Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

«Այս պահի դրությամբ 17 բերման ենթարկված կա Երևանի բաժնում, իսկ Նոյեմբերյանում՝ 12»,- հայտնեցին Ոստիկանությունում։

Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների թիվն ավելին է, քանի որ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացվում Հայաստանի տարբեր մարզերում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ բերման ենթարկվածներ կան Վեդիում։ Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում և արգելափակել էին ճանապարհը Տիգրանաշենի հատվածում։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: