Բոլոր միջոցները ծախսվում են նպատակային․«Հայաս...

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հատուկ  ուղերձով է հանդես եկել՝ վստահեցնելով, որ բոլոր միջոցները ծախսվում են նպատակային և ուղղվում են ամենաառաջնահերթ հումանիտար կարիքներին։

«Բոլոր գումարների ծախսը համաձայնեցվում է Հայաստանի և Արցախի Կառավարություններ հետ։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ չենք կարող հրապարակել, թե կոնկրետ ինչքան և ինչպիսի գնումներ ենք կատարում, բայց վստահեցնում եմ, որ խաղաղության հաստատումից հետո մանրամասն հաշվետվություն կստանաք»,- ասաց Հայկակ Արշամյանը։

Ըստ նրա՝ Հայաստանից դուրս հավաքագրված գումարը պարբերաբար «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին է փոխանցվում։

«Ուստի անհոգ եղեք, բոլորիս խաղաղություն եմ մաղթում»,- հավելեց նա։