«ԲՄՎ»-ի 54-ամյա ուղևորուհին մահացել է

Հունվարի 18-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 54-ամյա ուղևորուհի Գայանե Մելքոնյանը մահացել է, իսկ վարորդները և «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: