Բիթքոինը վաճառվում է 34 հազար դոլարի սահմաննե...

Երկուշաբթի առավոտյան ամենատարածված կրիպտոարժույթը` բիթքոինը, վաճառվում է 34 000 դոլարի սահմաններում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա` բիթքոինի գինն ընկել է 0.41 տոկոսով` կազմելով 33.851 դոլար: Կրիպտոարժույթների ամենախոշոր բորսայում` Binance-ում, բիթքոինը թանկանում է 0.35 տոկոսով եւ կազմում 33.768 դոլար: Դինամիկան ամենուր ներկայացվում է մեկ օրվա կտրվածքով:

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր համաշխարհային շուկայի 68.3 տոկոսը: