Բիտքոին կրիպտոարժույթի գինը վերջին 24 ժամում...

Ուրբաթ լույս գիշերը ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը զգալիորեն աճել է, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով մինչեւ 33 570 դոլարի:

Բիթքոինի գինը կտրուկ բարձրացավ դեկտեմբերի երկրորդ կեսին: Դեկտեմբերի 16-ին կրիպտոարժույթն անցավ 20 042 պատմական առավելագույն նիշից, որը պահպանվում էր 2017 թվականից, եւ մինչ օրս հաջողել է այն բարձրացնել գրեթե կրկնակի: Հունվարի 8-ին բիթքոինը հաստատեց հերթական պատմական ռեկորդը՝ 41 950 դոլար, բայց հետո սկսեց նկատելիորեն շտկվել: