Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զ...

Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Երկրի Առողջապահության նախարարության վերջին տվյալի համաձայն՝ հայտնաբերվել է 157 դի, հայտնում է «Al Jazeera»-ն:

Վնասվածքներ է ստացել մոտ հինգ հազար մարդ:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: