Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայո...

Բելառուսում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, որն «ազատության» թեմայով բանաստեղծություններ է գրել ու տարածել։

«Зеркало» պորտալը հղում է արել տեսանյութին, որտեղ մասնագիտությամբ ինժեներ ներկայացած տղամարդը հայտնում է, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել «բացասական բովանդակություն» պարունակող բանաստեղծությունների և դրանք «ծայրահեղական չաթերում» հրապարակելու համար։

Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել լրատվամիջոցների համար, քանի որ այդ ստեղծագործություններն, իրենց բնորոշմամբ՝ «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...

Տղամարդուն ուժայինները ստիպել են մի բանաստեղծություն էլ իր ձերբակալության մասին գրել ու այն կարդալ տեսախցիկի առաջ, ապա հայտարարել, որ այդ տողերն ինքն իր կամքով է գրել ոստիկանության բաժանմունք տեղափոխվելու ճանապարհին։