BBC. Կա տեսակետ, որ 2008-ի արյունալի բախումնե...

Բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական կայքը այսօր ծավալուն հովածով անդրադարձ է կատարել Մարտի 1-ի գործին: Հոդվածագիրը նկատում է, որ նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները և քննության ոչ թափանցիկ լինելը հարցեր են առաջբերում գործի քաղաքակն լինելու և իշխանության կողմից դատարանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասով:

Ըստ հոդվածագրի այս կասկածները հատկապես փաստարկվում են, քանի որ գործող վարչապետը 2008 թվականին բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ: Հոդվածագիրը նաև նկատում է, որ գործը քննող կառույցը՝ ՀՔԾ-ն գործում է վարչապետի ենթակայության տակ:

Հոդվածում նշվում է նաև, որ ըստ որոշ տեսակետների արյունալի բախումների հրահրողները եղել են թեկնածու Տեր-Պետրոսյանը և իր աջակից Նիկոլ Փաշինյանը: Նրանք ագրեսիվացրել են հասարակությանը, որը և դեպքերը տարել է դեպի արյունալի ավարտի:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Պոլ Ստրոնսկին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ  քննությունը առավելագույնս թափանցիկ պետք է լինի, քանի որ գործող վարչապետը այդ իրադարձությունների մասնակից է եղել.Ես հարցեր ունեմ այս քննության մասով,-ասել է փորձագետը: