Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Ի պատասխան «Ազատության» հարցմանը տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից։

Բարսեղ Բեգլարյանը «Ֆլեշ» ընկերության նախագահն է։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։